Մամուլի տեսություն

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ

Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, TRIPP երթուղում ԵԱՏՄ կարգավորումների մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել են ԱՄՆ պետդեպարտամենտից:

Օրերս Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ը գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոնակարգերին համապատասխան: «Ազատությունը» պետդեպարտամենտից մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյոք Միացյալ Նահանգները, որպես TRIPP-ի մասնակից, համաձայնե՞լ է, որ տարանցիկ երթուղին գործի ԵԱՏՄ կարգավորող շրջանակի ներքո և արդյոք TRIPP-ի շրջանակներում մաքսային տարանցման ընթացակարգերը կարգավորվելու են ԵԱՏՄ կանոնակարգերով, և եթե այո, ապա այս հարցի շուրջ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև արդեն իսկ կա՞ փոխըմբռնում կամ համաձայնություն:

Պետդեպից շատ հակիրճ են պատասխանել հարցերին՝ միայն նշելով. – «TRIPP-ը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը: Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, Հայաստանի իշխանություններն են իրականացնում վերահսկողությունն ու կայացնում առանցքային որոշումները»:

Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր հերքել, որ ճանապարհով անցնող-դարձողների առերես սպասարկումը, այսինքն՝ շփումը, կարող է նաև երրորդ երկրի օպերատորի պատվիրակվել: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես:

Մյուս հարցը, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները նախատեսում է որևէ փոփոխություն գործող կարգավորող շրջանակում կամ տարանցման առանձին կանոնների ներդրում TRIPP-ի համար, պետդեպը անպատասխան է թողել: Իսկ արդյոք Վաշինգտոնը սա քննարկե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ հարցին ի պատասխան, Պետդեպի խոսնակը միայն հայտնել է, թե Վաշինգտոնը շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ Ռազմավարական գործընկերության փաստաթղթում ամրագրված առաջնահերթ ուղղությունների շուրջ, ներառյալ՝ տարածաշրջանային փոխկապակցվածությունը, տնտեսական ներդրումները, էներգետիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը և արհեստական բանականությունը:

Պաշտոնական Վաշինգտոնը նաև հրաժարվել է հայտնել, թե մինչ այս պահը որքան գումար է հատկացրել ամերիկյան կողմը TRIPP նախագծի համար, խոսնակն ասել է, թե «այս պահին հավելյալ մանրամասներ տրամադրել չեն կարող»:

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-ՇուկշինանՃապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդԳազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցելԹուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբCNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարըԽոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է«Փաստ». Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբերՕրվա հանդիպումների անոնսԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՎրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՎանի Աղթամար կղզի 2026–ի առաջին 9 ամսում 250 հազար հոգի են այցելելԱջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին. Ուրուգվայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչՀԾԿՀ նախագահը չի բացառել էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԴավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնումԿա վարչատարածքայինի մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում. ինչ-որ ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է այդտեղ հայտնվել՝ առանձին առարկա է. Կադաստրի կոմիտեի ղեկավարՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, Գարեգին Բաղրամյանը եղել է նախագահը, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահինԴատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանը՝ Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներինՇաքիի դեպքից հետո պաշտոնանկ եղած Դավիթ Սանամյանը կրկին պաշտոն է ստացել ԱԱԾ–ում. «Իշխանություն»Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. Սամվել Կարապետյանը և ևս 35 անձ ձերբակալվել է. ՔԿՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԳանձակ բնակավայրում ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ. ջրային ռեսուրսներին վնասի չափը կազմել է 12 մլն դրամԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետՈրպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ ես հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման օգտին. Աբդուլ Էլ-Սայեդ