ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. Սամվել Կարապետյանը և ևս 35 անձ ձերբակալվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու և արդյունքում ՓԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս հասցնելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով քննչական խմբի քննիչները ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համատեղ 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՔԿ–ից։

Նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ից, ՀՀ ՆԳՆ-ից և ՀՀ ՊԵԿ-ից ստացված տեղեկությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Կ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձանապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Մասնավորապես, Ս.Կ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի առանձին անդամները, ընկերության գլխավոր տնօրենը և տեղակալը, այլ պատասխանատու անձինք ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ կատարել են ՓԲ ընկերության կանոնադրությամբ վերապահված՝ ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարման լիազորությունների չարաշահում, որն արտահայտվել է ընկերության բնականոն գործունեության ապահովման իրական անհրաժեշտությունից չբխող չափերով վարկային միջոցների ներգրավմամբ և հետագայում ընկերության բաժնետերերին շահաբաժինների, ընկերության և դրա պատասխանատու անձանց հետ փոխկապակցված, ինչպես նաև այլ կազմակերպություններին փոխառություններ և կանխավճարներ անհիմն տրամադրելու մեջ, ինչի արդյունքում նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել, ինչպես նաև ներգրավված վարկային միջոցներից 2024-2025 թվականներին ՓԲ ընկերությունից ապօրինի եղանակով դուրս է բերվել ընդհանուր 23 մլրդ 158 մլն 169 հզր 29 ՀՀ դրամ` որպես շահաբաժին տրամադրելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բաժնետերեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններին, որի արդյունքում ՓԲ ընկերությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերով՝ 36 մլրդ 981 մլն 660 հզր ՀՀ դրամի, 23 մլրդ 158 մլն 169 հզր 29 ՀՀ դրամի և 4 մլրդ 445 մլն 950 հզր 995 ՀՀ դրամի (ընդհանուր՝ 64 մլրդ 585 մլն 780 հզր 24 ՀՀ դրամ) վնաս:

Այնուհետև, վերը նշված հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված ֆինանսական միջոցներն օրինականացնելու նպատալով՝ Ս.Կ.-ի (Սամվել Կարապետյան–խմբ) կազմակերպմամբ և ղեկավարմամբ փոխկապակցված մեկ տասնյակից ավելի կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարներն առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները քաղաքացիաիրավական և կորպորատիվ հարաբերությունների շրջանակում շրջանառելու պատրանք ստեղծելու եղանակով քողարկել են հափշտակված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, փոխակերպել և միախառնել են իրենց այլ եկամուտներին, այդպիսով թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք, կատարել են փողերի լվացում, այդպիսով փաստացի ստանալով հանցավոր օգուտ:

Նկարագրված արարքները կատարելու համար քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելը) (4 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Քննիչի կողմից որոշում է կայացվել հիշյալ անձանց ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-ՇուկշինանՃապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդԳազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցելԹուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբCNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարըԽոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է«Փաստ». Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբերՕրվա հանդիպումների անոնսԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՎրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՎանի Աղթամար կղզի 2026–ի առաջին 9 ամսում 250 հազար հոգի են այցելելԱջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին. Ուրուգվայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչՀԾԿՀ նախագահը չի բացառել էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԴավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնումԿա վարչատարածքայինի մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում. ինչ-որ ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է այդտեղ հայտնվել՝ առանձին առարկա է. Կադաստրի կոմիտեի ղեկավարՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, Գարեգին Բաղրամյանը եղել է նախագահը, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահինԴատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանը՝ Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներինՇաքիի դեպքից հետո պաշտոնանկ եղած Դավիթ Սանամյանը կրկին պաշտոն է ստացել ԱԱԾ–ում. «Իշխանություն»Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. Սամվել Կարապետյանը և ևս 35 անձ ձերբակալվել է. ՔԿՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԳանձակ բնակավայրում ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ. ջրային ռեսուրսներին վնասի չափը կազմել է 12 մլն դրամԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետՈրպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ ես հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման օգտին. Աբդուլ Էլ-Սայեդ