Մամուլի տեսություն

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար

Այսօրվանից ՀՀ պետական ավագ դպրոցներում մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը, որը նախատեսված է առաջնահերթություն ունեցող սովորողների համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այս փուլում կարող են հայտագրվել՝

1․ տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,
2․ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,
3․ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները՝

. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները,
· խնամակալության տակ գտնվող երեխաները,
· հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները։
Արտոնությունից կարող են օգտվել նաև ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչև հայտագրման մեկնարկը՝ հուլիսի 20-ը, ԿԳՄՍ նախարարության էլեկտրոնային հասցեին ([email protected]) ուղարկել է դիմում և համապատասխան տեղեկանքներ՝ ըստ սահմանված կարգի։

Նշված արտոնությունները վերաբերում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախողներին։ Համակարգը արտոնություն ունեցողների համար բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00–ն ներառյալ։ Նշված ժամկետի ավարտից հետո ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ 2-րդ փուլով։

Երկրորդ փուլ՝

Օգոստոսի 4–ին՝ ժամը 09:00-ից, տասներորդ դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։

Հայտագրում կիրականացվի նաև այն սովորողների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։
Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի նաև հետևյալ խմբերի համար՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում․

· օտարերկրյա քաղաքացիներ,
· երկքաղաքացիներ,
· քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչներ),
· ազգայինփոքրամասնություններին պատկանող երեխաներ,
· երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Հայտագրման անհրաժեշտություն չկա այն դպրոցներում, որտեղ ընդունելությունը կիրականացվի սահմանված ներքին ընթացակարգերով․

· մասնագիտացված դպրոցներ,
· բարձրագույն ուսումնական հաստատությունների ենթակայությամբ գործող դպրոցներ,
· հանրակրթական դպրոցների «Արհեստական բանականություն» սերունդ դասարաններ,
· միջնակարգ դպրոցներ կամ վարժարաններ, որտեղ ծնողի դիմումի համաձայն՝ սովորողները կփոխադրվեն նույն ուսումնական հաստատության կրթության երրորդ աստիճան:

Առցանց հայտագրումն իրականացվում է երկու քայլով.

Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:
Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում:
Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և համակարգում անցնել նույնականացում, որից հետո հնարավոր կլինի երեխային հայտագրել ձեր նախընտրած դպրոցում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չէ միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով։

Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։
Ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

 

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-ՇուկշինանՃապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդԳազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցելԹուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբCNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարըԽոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է«Փաստ». Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբերՕրվա հանդիպումների անոնսԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՎրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՎանի Աղթամար կղզի 2026–ի առաջին 9 ամսում 250 հազար հոգի են այցելելԱջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին. Ուրուգվայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչՀԾԿՀ նախագահը չի բացառել էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԴավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնումԿա վարչատարածքայինի մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում. ինչ-որ ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է այդտեղ հայտնվել՝ առանձին առարկա է. Կադաստրի կոմիտեի ղեկավարՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, Գարեգին Բաղրամյանը եղել է նախագահը, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահինԴատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանը՝ Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներինՇաքիի դեպքից հետո պաշտոնանկ եղած Դավիթ Սանամյանը կրկին պաշտոն է ստացել ԱԱԾ–ում. «Իշխանություն»Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. Սամվել Կարապետյանը և ևս 35 անձ ձերբակալվել է. ՔԿՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԳանձակ բնակավայրում ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ. ջրային ռեսուրսներին վնասի չափը կազմել է 12 մլն դրամԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետՈրպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ ես հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման օգտին. Աբդուլ Էլ-Սայեդ