Մամուլի տեսություն

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Գիտնականները Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված առաջին հաստատված արտեֆակտները։ Խոսքը հին մատանիների մասին է, որոնք, հավանաբար, բրոնզի դարում օգտագործել է Մինոյան և Միկենյան քաղաքակրթությունների էլիտան։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Archaeological Science-ում։

Սորբոնի համալսարանին առընթեր Բնական պատմության ազգային թանգարանի հետազոտող Մաթյե Գունելը և Աթենքի ազգային ու Կապոդիստրիական համալսարանից Էլենի Մանցուրանին ուսումնասիրել են մ.թ.ա. XVIII–XIV դարերում պատրաստված 13 մատանի։ Դրանք բոլորը հայտնաբերվել են Կրետեում և Հունաստանի այլ վայրերում՝ այդ թվում թոլոսային և խցային դամբարաններում, ինչպես նաև Անեմոսպիլիայի տաճարի ավերակների մեջ։

Քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ 13 մատանիներից 12-ը պատրաստված են մետեորիտային երկաթից։ Այն հանքաքարից ստացված երկաթից տարբերակել են նիկելի բարձր պարունակությամբ։ Երկաթե մետեորիտները մեծ մասամբ կազմված են կամասիտից՝ երկաթի և նիկելի համաձուլվածքից, որը ձևավորվում է մոլորակային մարմինների ընդերքում։

Մետեորիտային երկաթը բրոնզի դարում առանձնապես արժեքավոր էր։ Այդ ժամանակ հանքաքարից երկաթի հալեցման տեխնոլոգիան գրեթե չէր կիրառվում, իսկ երկաթն ինքնին հազվադեպ էր հանդիպում։ Այդ պատճառով ընկած մետեորիտից անմիջապես ստացվող մետաղը բացառիկ արժեք էր ներկայացնում։

Հունաստանի համար նման գտածոները հատկապես հազվադեպ էին։ Երկրի տարածքի զգալի մասը շրջապատված է ծովով, ուստի այս տարածաշրջանում ընկած բազմաթիվ մետեորիտներ հայտնվում էին ջրում։ Ի տարբերություն Եգիպտոսի, որի անապատները նպաստել են մեծ քանակությամբ տիեզերական քարերի պահպանմանն ու հայտնաբերմանը, Հունաստանը մետեորիտային երկաթի սեփական հարուստ աղբյուր չուներ։

Հավանաբար, արժեքավոր հումքը տարածաշրջան էր հասնում առևտրի շնորհիվ։ Հնարավոր աղբյուրներից մեկը հետազոտողները համարում են Եգիպտոսը, որի առևտրային կապերը բրոնզի դարում տարածվում էին Նեղոսի հովտից շատ հեռու՝ մինչև Արևելյան Միջերկրական, Անատոլիա և Հարավային Եվրոպա։

Ինքնին մատանիները վկայում են իրենց տերերի բարձր կարգավիճակի մասին։ Դրանցից շատերը պատված էին ոսկով և զարդարված էին թանկարժեք քարերով։ Որոշ մատանիներ հայտնաբերվել են այլ արժեքավոր իրերի հետ միասին։ Դենդրայի թոլոսային դամբարաններից մեկում նման երկու զարդեր դրված էին ոսկե ծաղկամանի մեջ, որը զարդարված էր ութոտնուկի պատկերով։

Հետազոտողները կարծում են, որ մետեորիտային մատանիները կարող էին ծառայել որպես իշխանության և հեղինակության խորհրդանիշներ։ Դրանք հատկապես տարածված էին ուշ հելլադական շրջանում, երբ Միկենյան քաղաքակրթությունը գտնվում էր իր զարգացման գագաթնակետին։

Սակայն «երկնային» երկաթից պատրաստված զարդերի նորաձևությունը պահպանվել է ընդամենը մի քանի դար։ Բրոնզի դարի վերջում՝ մոտավորապես մ.թ.ա. XII–XI դարերում, նիկելի բարձր պարունակությամբ երկաթի օգտագործումը կտրուկ նվազել է։ Թե ինչու այս անսովոր զարդերը դուրս եկան նորաձևությունից, առայժմ հայտնի չէ։

Նոր հետազոտությունն ավելի քան կրկնակի ավելացրել է Արևելյան Միջերկրականի այն հնագիտական հուշարձանների թիվը, որտեղ հայտնաբերվել են նիկելի բարձր պարունակությամբ երկաթից պատրաստված առարկաներ։ Գիտնականները կարծում են, որ սա ցույց է տալիս, որ մետեորիտային երկաթը Հունաստանի բրոնզի դարի մշակույթում շատ ավելի նշանակալի դեր է խաղացել, քան նախկինում էր համարվում։

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-ՇուկշինանՃապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդԳազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցելԹուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբCNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարըԽոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է«Փաստ». Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբերՕրվա հանդիպումների անոնսԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՎրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՎանի Աղթամար կղզի 2026–ի առաջին 9 ամսում 250 հազար հոգի են այցելելԱջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին. Ուրուգվայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչՀԾԿՀ նախագահը չի բացառել էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԴավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնումԿա վարչատարածքայինի մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում. ինչ-որ ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է այդտեղ հայտնվել՝ առանձին առարկա է. Կադաստրի կոմիտեի ղեկավարՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, Գարեգին Բաղրամյանը եղել է նախագահը, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահինԴատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանը՝ Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներինՇաքիի դեպքից հետո պաշտոնանկ եղած Դավիթ Սանամյանը կրկին պաշտոն է ստացել ԱԱԾ–ում. «Իշխանություն»Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. Սամվել Կարապետյանը և ևս 35 անձ ձերբակալվել է. ՔԿՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԳանձակ բնակավայրում ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ. ջրային ռեսուրսներին վնասի չափը կազմել է 12 մլն դրամԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետՈրպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ ես հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման օգտին. Աբդուլ Էլ-Սայեդ