Հասարակություն

Ալիևը գիտի, որ Երևանում Կաթողիկոսի դեմ քրտնաջան պայքարող իր կամակատարները կանտեսեն իր նացիստական ֆրազները․ Հայրապետյան

Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիստական օրակարգերը: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Իլհամ Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս խաղաղության ցուցի՞չ են:

Երկու օր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, Ադրբեջանի բռնապետ ղեկավար Իլհամ Ալիևը հերթական հայատյաց ու իր ագրեսիվ երազանքները արտահայտող ելույթն ունեցավ իշխող Յենի Ազերբայջան կուսակցության 8-րդ համաժողովի ժամանակ։ Իբր ներկուսակցական հարցերին նվիրված այս ելույթում նա Հայաստան ու հայեր բառերը հիշատակել է 26 անգամ։ Երկու անգամ կիրառել է իր կողմից շատ սիրված թշնամի տերմինը։ Մեկ դրվագում, որը նաև տեսանյութի տեսքով տեղադրել էր իր X-ի հարթակում, խոսում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վերաբերյալ իր ագրեսիվ ֆանտազիաների մասին։

Եթե տուրք տայինք հույզերին, ապա այսօր Երևանի կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կկանգնեցվեր Հաղթանակի երրորդ կամարը, բառացի ասել է Ալիևը։ Ինձ համար սա ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն է իր չիրագործված զավթողական հույզերի մասին, որոնք այսօր կազմում են Ադրբեջանի հանրակրթական ուսուցման մասը։

Սա էլ մի կողմ։ Մի դրվագում Ալիևը անում է մի արտահայտություն, որը շատ տիպիկ է նացիստական ենթատեքստի ու Ցեղասպանության նախապատրաստման համար։ Բառացի մեջբերում եմ ելույթի այդ հատվածը․ Մեր ժողովուրդը բախվեց հայերի ապերախտությանը։ Այսինքն՝ ավագ սերունդը, հավանաբար, լավ է հիշում նրանց քաղցր խոսքերը, ի պատիվ մեզ բարձրացված կենացները, ադրբեջաներենով նրանց սահուն խոսքը և նույնիսկ նամազ կատարելը։

Ի՞նչ եղավ արդյունքը։ Նրանք տեսան, որ մենք մի փոքր թուլացել ենք, տեսան, որ սայթաքել ենք, և մեզ թիկունքից հարված հասցրին։ Սա նրանց պատմության մեջ առաջին դեպքը չէ։ Նրանք նույնը արել էին մեկ դար առաջ՝ մեկ այլ վայրում։ Ուստի մենք երբեք չպետք է մոռանանք սա, պետք է զգոն մնանք և միշտ՝ ամեն օր, նրանցից տասնապատիկ ավելի ուժեղ լինենք։ Ինչպես այսօր է, այնպես էլ վաղը կլինի․․․։

Դեռ մի կողմ եմ դնում այն, որ այս տեքստն արտաբերվում է մեկի կողմից, ով սկսել է ագրեսիվ պատերազմ և իրագործել էթնիկ զտում։

Մեզ թիկունքից հարված հասցրին ձևակերպումը անթաքույց նացիստական ենթատեքստ ունի։ Այն բխում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո տարածված դավադրության տեսությունից, որը գերմաներեն հայտնի է որպես Dolchstoßlegende (թիկունքից հարվածի լեգենդ)։ Պատմաբանների շրջանում լայնորեն ընդունված է այն տեսակետը, որ թիկունքից հարվածի լեգենդը (Dolchstoßlegende) ուղղակիորեն ստեղծել է Հոլոքոստի գաղափարական և հուզական հիմքը։

Այսինքն՝ Վաշինգտոնում խաղաղության պայմանագիրը նախաստորագրած այս բռնապետը, որը իբր պարտավորվել է դատապարտել և պայքարել անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության․․․ և այլ վատ բաների դեմ, այդ նախաստորագրումից մեկ տարի անց անում է նացիստական հայտարարություններ հայերի հասցեին։ Չգիտի՞ Իլհամ Ալիևը դրա մասին։ Իհարկե, գիտի։ Նա նաև գիտի, որ Երևանում նստած ու Կաթողիկոսի դեմ քրտնաջան պայքարող իր կամակատարները կանտեսեն իր նացիստական ֆրազներն ու զավթողական ծրագրերը։ Իսկ այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիստական օրակարգերը՝ դրանք կանխելու հստակ որոշմամբ, որի հնարավորությունը մենք ունենք այսօր…»,- նշել է նա:

 

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-ՇուկշինանՃապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդԳազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցելԹուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբCNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարըԽոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է«Փաստ». Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբերՕրվա հանդիպումների անոնսԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՎրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՎանի Աղթամար կղզի 2026–ի առաջին 9 ամսում 250 հազար հոգի են այցելելԱջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին. Ուրուգվայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչՀԾԿՀ նախագահը չի բացառել էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԴավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնումԿա վարչատարածքայինի մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում. ինչ-որ ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է այդտեղ հայտնվել՝ առանձին առարկա է. Կադաստրի կոմիտեի ղեկավարՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, Գարեգին Բաղրամյանը եղել է նախագահը, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահինԴատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանը՝ Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներինՇաքիի դեպքից հետո պաշտոնանկ եղած Դավիթ Սանամյանը կրկին պաշտոն է ստացել ԱԱԾ–ում. «Իշխանություն»Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. Սամվել Կարապետյանը և ևս 35 անձ ձերբակալվել է. ՔԿՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԳանձակ բնակավայրում ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ. ջրային ռեսուրսներին վնասի չափը կազմել է 12 մլն դրամԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետՈրպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ ես հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման օգտին. Աբդուլ Էլ-Սայեդ