Մամուլի տեսություն

Ինչու է 40 թիվը հատուկ տեղ զբաղեցնում հայերի ծննդյան և հրաժեշտի ծեսերում. The Conversation

Հայկական ավանդույթում երեխայի ծնունդից հետո և մարդու մահից հետո 40 օրը հատկացվում է առանձնահատուկ ժամանակաշրջանի։ Երկու դեպքում էլ սովորական կյանքը ժամանակավորապես փոխվում է․ մայրն ու նորածինը մնում են տանը, իսկ մահացածի հարազատները սուգ են պահում և հավաքվում միասին՝ աղոթելու ու հարազատի հիշատակը հարգելու համար, միջազգային The Conversation հանդեսի համար գրում է հետազոտող Շուշանիկ Կարապետյանը։

Այս շրջանը կոչվում է «քառասունք», և, ինչպես կարծում է հայկական մշակույթն ուսումնասիրող հետազոտողը, այն օգնում է հասկանալ, թե ինչու են ծնունդն ու մահն ավանդաբար կապված նույն ժամկետով։

Հոդվածի հեղինակը՝ հայագիտության մասնագետը, անձամբ է բախվել այդ պարադոքսին։ Չորրորդ երեխայի ծնունդից հետո նա պահում էր քառասունք, երբ քաղցկեղից մահացավ իր մանկության մտերիմ ընկերը։ Հետծննդյան շրջանի պատճառով նա չկարողացավ մասնակցել հրաժեշտի ծեսերին։ Միաժամանակ ապրելով նոր կյանքի սկիզբն ու կորուստը՝ հետազոտողը մտածեց, թե ինչու երկու իրադարձություններն էլ պահանջում են միևնույն ժամանակը՝ հաջորդ փուլ անցնելու համար։

40 թիվը կարևոր տեղ ունի քրիստոնեական ավանդույթում։ Ըստ Աստվածաշնչի՝ Հիսուսի ծնունդից 40-րդ օրը նրան բերեցին Երուսաղեմի տաճար։ Քրիստոսի Հարության և նրա Համբարձման միջև անցել է 40 օր, իսկ Մեծ պահքը հիշեցնում է անապատում Հիսուսի քառասնօրյա պահքը։ Հայ Առաքելական Եկեղեցին ևս Տյառնընդառաջը նշում է Սուրբ Ծնունդից 40 օր անց, իսկ Համբարձումը՝ Զատիկից 40 օր հետո։

Սակայն քառասունքի ակունքները կապված չեն միայն քրիստոնեության հետ։ Հայերի ժողովրդական հավատալիքներում պահպանվել էին պատկերացումներ կյանքի փուլերի միջև անցման ժամանակ մարդու խոցելիության և այդ շրջանում նրան պաշտպանելու անհրաժեշտության մասին։

Ծննդաբերությունից հետո մայրն ավանդաբար տունը չէր լքում, իսկ այցելուների շրջանակը սահմանափակվում էր։ Համարվում էր, որ կնոջն ու մանկանը կարող են սպառնալ չար ոգիները։ Պաշտպանության համար մոտակայքում պահում էին աղոթագիրք, երեխային ամրացնում էին թալիսման կամ մոտը մետաղական առարկա էին թողնում։ 40 օր անց կատարվում էին մաքրման ծեսեր․ երեխային լողացնում էին, աղոթքներ կարդում և օրհնություններ ասում։ Ծեսի որոշ տարբերակներում օգտագործում էին 40 բուռ ջուր կամ ձվի կճեպի միջով 40 անգամ ջուր լցնում մանկան գլխին։ Անցումն ավարտվում էր եկեղեցի այցելությամբ, որտեղ մորն ու երեխային ներկայացնում էին համայնքին։

Մարդու մահից հետո քառասունքը դառնում է սգո շրջան։ Տանը դնում են մահացածի լուսանկարը, որոշ համայնքներում տղամարդիկ դադարում են սափրվել, իսկ կանայք հանում են զարդերը։ Խուսափում են տոներից, երաժշտությունից և զվարճանքներից, իսկ հարազատներն ու հարևանները աջակցում են սգացողներին՝ ուտելիք բերելով և օգնելով նրանց առօրյա կյանքում։

Ըստ ժողովրդական պատկերացումների՝ անցումը շարունակվում է նաև հենց մահացածի համար․ նա աստիճանաբար հեռանում է մարմնից, տնից և երկրային աշխարհից։ Մտերիմները հավաքվում են հոգեհանգստյան աղոթքների համար երրորդ և յոթերորդ օրերին, իսկ քառասուներորդ օրը հատուկ եկեղեցական արարողություն և հիշատակի արարողություն են կատարում գերեզմանի մոտ։ Մահացածի հիշատակը պահպանում են նաև ավելի ուշ, մասնավորապես մահվան տարելիցին, սակայն սգի ամենաինտենսիվ շրջանն ավարտվում է։

Մարդաբանները նման միջանկյալ վիճակը կոչում են լիմինալություն։ Ֆրանսիացի ազգագրագետ Առնոլդ վան Գեննեպն անցման ծեսերը նկարագրում էր որպես երեք փուլերի հաջորդականություն՝ նախորդ վիճակից անջատում, անցումային շրջան և հասարակություն վերադարձ նոր կարգավիճակով։ Քառասունքը համապատասխանում է այդ սխեմային․ սովորական կյանքը սկզբում ասես նեղանում է, ապա աստիճանաբար վերականգնվում։

Նման քառասնօրյա շրջաններ ավանդաբար պահպանվում էին ոչ միայն ծննդից և մահից, այլև հարսանիքից հետո, ինչպես նաև քահանաների ձեռնադրության ժամանակ։

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-ՇուկշինանՃապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդԳազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցելԹուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբCNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարըԽոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է«Փաստ». Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբերՕրվա հանդիպումների անոնսԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՎրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՎանի Աղթամար կղզի 2026–ի առաջին 9 ամսում 250 հազար հոգի են այցելելԱջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին. Ուրուգվայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչՀԾԿՀ նախագահը չի բացառել էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԴավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնումԿա վարչատարածքայինի մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում. ինչ-որ ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է այդտեղ հայտնվել՝ առանձին առարկա է. Կադաստրի կոմիտեի ղեկավարՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, Գարեգին Բաղրամյանը եղել է նախագահը, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահինԴատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանը՝ Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներինՇաքիի դեպքից հետո պաշտոնանկ եղած Դավիթ Սանամյանը կրկին պաշտոն է ստացել ԱԱԾ–ում. «Իշխանություն»Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. Սամվել Կարապետյանը և ևս 35 անձ ձերբակալվել է. ՔԿՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԳանձակ բնակավայրում ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ. ջրային ռեսուրսներին վնասի չափը կազմել է 12 մլն դրամԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետՈրպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ ես հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման օգտին. Աբդուլ Էլ-Սայեդ