ՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է։

Հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել նոր կենսաչափական անձնագրի շնորհանդեսը և առաջին անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։

Միջոցառումն առանձնացել է մշակութային և տեխնոլոգիական լուծումների ինքնատիպ համադրությամբ․ յուրօրինակ ձևաչափով ներկայացվել են նոր կենսաչափական անձնագրի էջերում արտացոլված Հայաստանի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, ազգային ինքնությունն ու պետականության խորհրդանիշները. hայոց այբուբենից ու Հայկ Նահապետից մինչև Էրեբունի, պատմամշակութային հուշարձաններից մինչև ժամանակակից պետական կառույցներ, հայկական բնաշխարհի տեսարժան վայրերից մինչև ազգային մշակույթի առանձնահատկություններ: 

Հանդիսավոր արարողության ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնել նոր նմուշի առաջին կենսաչափական անձնագիրը։
Կենսաչափական նոր անձնագրեր են հանձնվել նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին։

Խորհրդանշական էր նաև հոկտեմբերի 31-ին իրենց 16-ամյակը նշող հինգ երիտասարդների մասնակցությունը։ Նրանք իրենց առաջին անձնագրերը՝ նոր կենսաչափական փաստաթղթերը, ստացել են ՀՀ վարչապետից՝ դառնալով հանդիսավոր արարողության անմիջական մասնակիցները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ կենսաչափական համակարգի ներդրումը պետք է նոր թափ հաղորդի Հայաստանում թվայնացմանը՝ ընդլայնելով քաղաքացիներին հասանելի ծառայությունների շրջանակը։ «Այսօրվա միջոցառումը և կենսաչափական անձնագրերը մեր պետության մասին են, իսկ պետությունը ստանդարտի մասին է։ Այնտեղ, որտեղ կա ստանդարտ, վստահաբար այնտեղ կա պետություն, և այսօր մենք արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը»-ընդգծել է Վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նոր անձնագրերը հնարավոր չէ կեղծել, ինչը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի և ՀՀ քաղաքացիների նկատմամբ միջազգային վստահության ամրապնդման տեսանկյունից։

Անդրադառնալով սահմանահատման ընթացակարգերի պարզեցմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախատեսվում է «Զվարթնոց» օդանավակայանից սկսած՝ Հայաստանի սահմանային անցման կետերում ներդնել e-gate ավտոմատացված համակարգեր։ Դրանք կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտան ինքնուրույն անցնել սահմանային հսկողությունը։
Անդրադառնալով քաղաքացիների ինքնության պաշտպանությանը՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կենսաչափական համակարգը թվայնացող դարում, թվային միջավայրում պետք է երաշխավորի մարդկանց ինքնության անվտանգությունը։

«Մեր անձնագրի ձևավորումն արտացոլում է այն հազարամյա ճանապարհը, որն անցնելով և դժվարությունները հաղթահարելով՝ հասել ենք այս կետին՝ Իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նա շնորհակալություն է հայտնել նաև համակարգի ներդրման գործում առանցքային դերակատարում ունեցած բոլոր գործընկերներին, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, IN Groupe կոնսորցիումի գործընկերներին։
Անդրադառնալով ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին՝ Վարչապետը նշել է, որ կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգն էական նշանակություն ունի բանակցությունների հաջող ավարտի համար։ Նա վերահաստատել է այս ուղղությամբ առաջ շարժվելու վճռականությունը՝ քաղաքացիների համար հարմարավետ ճանապարհորդելու հնարավորություններն ընդլայնելու նպատակով։

«Անձնագիրը՝ իր ձևավորմամբ, իր բովանդակությամբ, իր քաղաքական ուղերձով, մեզ ավելի կբերի այն գիտակցությանը և համոզմունքին, որ մեր ինքնությունը մեր պետությունն է, և մեր պետությունն է մեր ինքնությունը»,- ընդգծել է վարչապետը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում կարևորել է նոր սերնդի կենսաչափական փաստաթղթերի ներդրումը՝ ընդգծելով, որ սահմանվում է որակապես նոր նշաձող՝ թևակոխելով ժամանակավրեպ ենթակառուցվածքներից դեպի ոլորտի տեխնոլոգիական զարգացման նոր փուլ։

Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունը ոչ միայն ՆԳՆ բարեփոխումների օրակարգի, այլև Հայաստան-Եվրոպական միություն վիզաների ազատականացման գործընթացի կարևոր բաղադրիչներից է՝ միտված փաստաթղթավորման համակարգի արդիականացմանը, միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթղթերի ներդրմանը և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

Այդ համատեքստում առանձնակի կարևորվել են անձը հաստատող փաստաթղթերի պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, անձի նույնականացման հուսալի մեխանիզմների ներդրումը և փաստաթղթերի միջազգային փոխճանաչելիության ապահովումը։

«Այսօր մենք բացում ենք նոր էջ Հայաստանի անձը հաստատող փաստաթղթերի պատմության մեջ։ Ժամանակակից աշխարհում մարդու թվային ինքնությունը պետության ամենակարևոր արժեքներից է։ Մեր պատասխանատվությունն է ապահովել, որ այդ ինքնությունը լինի պաշտպանված, հուսալիորեն ճանաչելի և անվտանգ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս։

Հայաստանը միանում է անձնագրերի միջազգային փոխճանաչելիությունն ապահովող՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի համակարգին։ Սա նշանակում է, որ մեր փաստաթղթերի թողարկման համակարգը ոչ միայն պետության ներսում է հաստատուն, այլև միջազգային բարձր չափանիշներին համապատասխանելով փոխճանաչելի է ամբողջ աշխարհում»,- նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության այս ձևաչափը կյանքի կոչելը պահանջել է քաղաքական կամք և հետևողական աշխատանք։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործընթացը հետևողականորեն առաջնորդելու, թիմի հետ մշտական կապի և ծրագրի մանրամասների նկատմամբ ուշադրության համար՝ ընդգծելով, որ այդ ներգրավվածությունը մեծապես նպաստել է արդյունքի ապահովմանը։

Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործընթացի ողջ ընթացքում ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև գործընկերներ IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերություններին։

Նոր կենսաչափական անձնագրի ներդրումը Հայաստանի փաստաթղթավորման համակարգի արդիականացման առանցքային քայլերից է՝ ուղղված փաստաթղթերի անվտանգության ամրապնդմանը, միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովմանը և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների լավարկմանը։

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-ՇուկշինանՃապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդԳազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցելԹուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբCNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարըԽոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է«Փաստ». Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբերՕրվա հանդիպումների անոնսԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՎրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՎանի Աղթամար կղզի 2026–ի առաջին 9 ամսում 250 հազար հոգի են այցելելԱջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին. Ուրուգվայի Պատգամավորների պալատի ներկայացուցիչՀԾԿՀ նախագահը չի բացառել էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԴավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնումԿա վարչատարածքայինի մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում. ինչ-որ ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է այդտեղ հայտնվել՝ առանձին առարկա է. Կադաստրի կոմիտեի ղեկավարՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, Գարեգին Բաղրամյանը եղել է նախագահը, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահինԴատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանը՝ Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներինՇաքիի դեպքից հետո պաշտոնանկ եղած Դավիթ Սանամյանը կրկին պաշտոն է ստացել ԱԱԾ–ում. «Իշխանություն»Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. Սամվել Կարապետյանը և ևս 35 անձ ձերբակալվել է. ՔԿՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԳանձակ բնակավայրում ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ. ջրային ռեսուրսներին վնասի չափը կազմել է 12 մլն դրամԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետՈրպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ ես հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման օգտին. Աբդուլ Էլ-Սայեդ